Թրամփը հաստատել է Ուկրաինային տրամադրվող առաջին ռազմական օգնության փաթեթները
Թրամփի վարչակազմը հաստատել է Ուկրաինային տրամադրվող առաջին ռազմական օգնության փաթեթները, որոնք վճարվել են եվրոպական երկրների կողմից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Խոսքը վերաբերում է Կիևին զենքի մատակարարումների վերսկսմանը PURL նոր ֆինանսական մեխանիզմի շրջանակներում, որը նախատեսում է զենքի փոխանցում ամերիկյան զինանոցներից՝ ՆԱՏՕ-ի երկրների ֆինանսավորմամբ։ Նշվում է, որ Պենտագոնի փոխնախարար Քոլբին հաստատել է մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ երկու օգնության փաթեթ։
Օգոստոսի 4-ին Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն հայտարարեցին Ուկրաինային աջակցելու նոր նախաձեռնության՝ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի (PURL) մեկնարկի մասին, որն ուղղված է ամերիկյան զենքի արագացված մատակարարմանը Ուկրաինա։ Զելենսկին հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակներում արդեն ստացվել է ավելի քան 2 միլիարդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանը՝ Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով տրոլեյբուսների ուշացման մասին
Երևանին տրամադրվող 45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին կառավարության ա...
ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ինչքան անգրագետ էշ կա, Հայկազ, բերել, լցրել ես ըտե
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված վարույթով փաստական...
Վրաստանից ՌԴ թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ՏԿԵ նախարարի տ...
Դադարեցրեք զբաղվել մեր երկրի վարկաբեկմամբ․ Զախարովա
Հերթական անգամ կոչ ենք անում Անտոնիու Գուտերեշին և նրա գլխավորած ՄԱԿ -ի քարտուղարությանը ազնիվ դիրքորոշում որդեգրել, թու...