Վրաստանից ՌԴ թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին ասաց՝ մտնում եք Վրաստանով դեպի Ռուսաստան գնացող թունելները շատ լուսավոր են, գալիս ենք Դիլիջանի թունել, մթության մեջ է, ինչպե՞ս պետք է հարցը կարգավորվի:
Փոխնախարարը նշեց, որ ոչ միայն լուսավորության խնդիր ունենք, նաև հրդեհային, տարհանման համակարգի և մի շարք այլ խնդիրներ ևս:
«Ասեմ ավելին՝ մենք պարտավորվել ենք, որ ներդնելու ենք եվրոպական միության թունելների անվտանգության պահանջները: Դրանով այդ թվում լուսավորության և մնացած անվտանգային միջոցառումների մասով այլ պահանջներ են սահմանում, փոփոխություններ պետք է անենք:
Վարձել ենք միջազգային խորհդատվական ընկերություն, որը կատարել է համալիր ուսումնասիրություն և առաջարկել է լուծումներ: Այդ թվում լուսավորությունը պետք է վերանայվի և ամբողջությամբ համապատասխանեցվի անվտանգության բարձր պահանջների»,- ասաց Ղալեչյանը:
Նրա խոսքով՝ քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու և նոր թունելի կառուցումն էլ արժեքով գրեթե մոտ է լինելու այդպիսի վերլուծությունը ցույց տվեց, որ գործող թունելը կարող է օգտագործվել որպես տարհանման թունել կամ երթևեկությունը ընդլայնող, նոր թունելի կառուցումը նոր ստանդարտներով շատ ավելի նպատակահարմար է:
Նմանատիպ հոդվածներ
Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մո...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից:Հերթապ...
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...