
Դադարեցրեք զբաղվել մեր երկրի վարկաբեկմամբ․ Զախարովա

Հերթական անգամ կոչ ենք անում Անտոնիու Գուտերեշին և նրա գլխավորած ՄԱԿ -ի քարտուղարությանը ազնիվ դիրքորոշում որդեգրել, թույլ չտալ կանխակալ կերպով մեկնաբանել իրադարձությունները ուկրաինական ճգնաժամի համատեքստում, դադարեցնել զբաղվել մեր երկրի վարկաբեկմամբ և Կիևի ռեժիմի հանցագործությունների կոծկմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ապրիլի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը իր պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի միջոցով հերթական հայտարարությունն է արել Ուկրաինայի վերաբերյալ։ Այս անգամ նվիրված Սումի քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ են ներկայացվում ապրիլի 13 -ին հասցված հրթիռային հարվածի համար, որը, իբր, շարունակում է նման հարձակումների կործանարար շարքը ուկրաինական քաղաքների վրա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նման գնահատականները միայն տարակուսանք են առաջացնում։ Կցանկանայի հիշեցնել, որ հենց սկզբից ռուսական զորքերը երբեք դիտավորյալ հարվածներ չեն հասցրել, չեն հասցնում և չեն հասցնի քաղաքացիական բնակչությանը։ Ինչպես պարբերաբար ընդգծում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, թիրախները միշտ բացառապես ռազմական օբյեկտներն են»,- ասել է դիվանագետը։
Զախարովան նաև հավելել է, որ Գուտերեշը, խախտելով կանոնադրությունը, ծածկում է Կիևի կողմից ժողովուրդների ինքնորոշման և մարդու իրավունքների հարգանքի սկզբունքների բացահայտ անտեսումը:
«Սույն փաստաթղթում նշվում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառվում է միայն այն պետությունների նկատմամբ, որոնց կառավարությունները պահպանում են ինքնորոշման սկզբունքը և դրա ուժով ներկայացնում են համապատասխան տարածքում բնակվող ողջ բնակչությանը: Բոլորի համար ակնհայտ է, որ Կիևում գործող վարչակարգն այդ չափանիշին ոչ մի կերպ չի համապատասխանում։ Վլադիմիր Զելենսկին չարամտորեն խախտում է էթնիկ ռուսների և ռուսախոս քաղաքացիների հիմնական ազատությունները: Ստիպված ենք փաստել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է խախտել կանոնները։ ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին կետը, որը պահանջում է հարգել մարդու լեզվական, կրոնական և այլ իրավունքները, ծածկել Կիևի ռեժիմի ակնհայտ արհամարհանքը ժողովուրդների ինքնորոշման կանոնադրական սկզբունքների և մարդու իրավունքների հարգանքի նկատմամբ», -ասել է Զախարովան։