Ինչի ենք գնում ուրիշ տեղեր ջրամբար կառուցում. Սուքիասյանը Խուդաթյանին առաջարկ է արել
«Դեպքեր են լինում, ամբողջ աշխարհում էլ այդպես է, երբ չոր եղանակներ են լինում, օգտագործում են ջրամբարները և նման լճերը դրա համար են: Երբ ջրամբարների քանակը կմեծանա, կնվազի նաև Սևանից ջուր վերցնելը»,-այս մասին ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանը ՏԿԵ նախարարին առաջարկ է արել:
«Մենք ձորեր ունենք, որտեղից գետեր են գնում, երկու պատը կա և ռելիեֆներ ունեն, անկում կա: Ի՞նչն է պատճառը, որ շատ տեղերում չենք ուզում՝ օրինակ 2-3 մետրանոց փակենք, թեկուզ՝ Շիրակի դաշտավայրում ենք տեսնում այդ ձորերը՝ գետերը մեջը գնացող՝ կեսը չորացած, կեսը՝ չէ: Ինչի՞ ենք գնում ուրիշ տեղեր ջրամբար կառուցում, հիմա սա շատ արագ կարող ենք անել, ջուրն էլ հենց այդտեղ է, ոչ մի տեղից այլ տեղ տեղափոխել պետք չէ, ուղղակի պետք է կասկադներ կառուցենք, այդ ջրերը մնան, հետո պետք լինի՝ այնտեղից կարող են նասոսով օգտագործել»,- ասել է Սուքիասյանը:
Ավելի վաղ ՏԿԵ նախարարը հանդես էր եկել ելույթով և նշել, որ մտահոգ են Սևանա լճի պահպանության հարցով:
Նմանատիպ հոդվածներ
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...
Ռուսաստանին չի հաջողվի ԵՄ-ում պառակտում և անկարգություն սերմանել․ ֆոն դեր Լեյեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի օրը խոստացել է, որ Ռուսաստանին չի հաջողվի «պառակում և անհանգ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապե...
Արևմուտքը կբացահայտի երրորդ երկրները, որոնք զենք են մատակարարելու Ուկրաինային․ Մակրոն
Արևմուտքը կբացահայտի երրորդ երկրները, որոնք կարող են ներգրավվել Ուկրաինային զինամթերք մատակարարելու գործում։ Այս մասին հ...