Ռուսաստանին չի հաջողվի ԵՄ-ում պառակտում և անկարգություն սերմանել․ ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի օրը խոստացել է, որ Ռուսաստանին չի հաջողվի «պառակում և անհանգստություն» սերմանել դաշինքում։ 


«Դա օրինաչափություն է, և այդ օրինաչափությունը գալիս է Ռուսաստանից»,- լրագրողներին հայտարարել է ֆոն դեր Լեյենը, երբ Կոպենհագենում սկսվել են պաշտպանության շուրջ բանակցությունները։ «Ռուսաստանն ուզում է փորձել մեզ, բայց Ռուսաստանը նաև փորձում է պառակտում և անհանգստություն սերմանել մեր հասարակություններում։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»։


Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս հերքել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու վերաբերյալ։


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Եվրոպայի երկրներում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ կապված մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Անհայտ սարքերի հայտնվելուց հետո Դանիայի, Նորվեգիայի և Լիտվայի օդանավակայանները կասեցրել են ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը, իսկ Նիդերլանդների գլխավոր ավիակայանում փակվել է թռիչքուղին։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան Դանիայում օդ են բարձրացվել կործանիչներ՝ Բալթիկ ծովի Բորնհոլմ կղզու վրա ԱԹՍ-ների հերթական հայտնվելու պատճառով։

Քաղաքականություն