Արևմուտքը կբացահայտի երրորդ երկրները, որոնք զենք են մատակարարելու Ուկրաինային․ Մակրոն
Արևմուտքը կբացահայտի երրորդ երկրները, որոնք կարող են ներգրավվել Ուկրաինային զինամթերք մատակարարելու գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Գլխավոր առաջնահերթությունը զինամթերքն է, մենք պատրաստ ենք օգտագործել մեր բոլոր պաշարները այն երկրներից, որտեղ կան արկեր, և ցանկանում ենք բացահայտել երրորդ երկրները, որոնք կարող են ներգրավվել, ինչպես նաև գնալ երրորդ երկրներ՝ նոր լուծումների համար»,- ասել է նա Փարիզում Ուկրաինային աջակցելու նպատակով հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ Պրահան Եվրամիությունից դուրս հնարավորություններ է գտել գնելու 800 հազար հրանոթ, որոնք երկիրը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում մատակարարել Ուկրաինային ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի կամ այլ երկրների ֆինանսական աջակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...