Սերժ Սարգսյանը` իշխանափոխության մասին
Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում առկա է եղել, այսօր էլ է առկա, և դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է Կառավարությանը, վարչապետին, այսինքն՝ իմփիչմենթն է: Այս մասին դատարանի բակում, իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, նաև լսելու տեղ է: Ով ականջ ունի՝ կլսի, հատկապես, որ խորհրդարանական լսումներում, հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին 1, 2, 3 անգամ են հնարավորություն ունենում չլինելով պատգամավոր խոսել Ազգային ժողովի ամբիոնից: Այդտեղ որևէ բան չկա», - նշել է նա:
Խոսելով իմփիչմենթի մասին՝ նա հիշեցրել է երեկ համացանցում տարածված տեղեկությունները:
«Միջազգային փորձ, երեկ ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում, երկու խոշոր իրադարձություն, Նեպալում և Ֆրանսիայում: Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարության իմփիչմենթի ենթարկելու երկու ձևը, մեկ ձևը Նեպալինն էր, բռնություններով, սպանություններով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով: Հիմա մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք», - հավելել է Սարգսյանը:
Խոսելով երկրորդ նախագահի հետ համագործակցության մասին նա ևս մեկ անգամ խնդրել է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցեր չուղղել:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ ամբիոնը դարձրել է անձնական վենդետաների առարկա․ Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը News.am–ի հետ զրույցում արձագանքել է րոպեներ առ...
Վարդանիկն ու իր նմանները իրենց գլուխները տալու են ՔԿՀ խցի պատերին. Ռուբինյան
Վենդետա լինելու է․ Վարդանիկն ու իր նմանները իրենց գլուխները տալու են ՔԿՀ խցի պատերին: Այդ մասին ՔՊ ամփոփիչ հանրահավաքի ժ...
Շառլ Ազնավուրի որդին մասնակցել է քվեարկությանը
Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը երեկ մասնակցել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ֆե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները կանգնեցրել են Շահրամանյանի ավտոշարասյունը. մանրմասներ
ՆԳՆ ոստիկանության պարեկները Երեւանում կանգնեցրել են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով եւ ավտ...