ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները կանգնեցրել են Շահրամանյանի ավտոշարասյունը. մանրմասներ
ՆԳՆ ոստիկանության պարեկները Երեւանում կանգնեցրել են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով եւ ավտոշարասյունով երեւեկելու պատճառով։ Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով ավտոշարասյունով երեւեկելու իրավունք չունի։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Auroranews-ը կապ հաստաեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ճշտելու համար տեղեկությունը: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին, նշելով, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չեն կազմել, միայն զգուշացրել են։
Հայաստանում թիկնազորով եւ ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք ունեն պետական պահպանության ենթակա անձինք, օրինակ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը, այլք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պնդումը, թե ՀՀ-ն քննադատում է ՌԴ-ին, չի համապատասխանում իրականությանը». Միրզոյան
«Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը,- հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն ու Փաշինյանը ջերմորեն ողջունել են միմյանց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմորեն ողջունել են միմյանց Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու խորհրդականներին ու օգնականներին». Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է խորհրդականների ու օգնականների թվաքանակի վերաբերյալ ընդդիմադիրների բարձրաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՏԱ նախարարին
Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1...