ԱԺ ամբիոնը դարձրել է անձնական վենդետաների առարկա․ Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը News.am–ի հետ զրույցում արձագանքել է րոպեներ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին այն մասին, թե Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կկորցնի ֆինանսական միջոցները։
«Արդյո՞ք մեզ համար զարմանալի են երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից նման հայտարարությունները, բնավ ոչ։ Մեր քաղաքական ուժի առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի պարագայում նա արդեն այդ փորձառությունն ունի։ ՀԷՑ–ի խլումը, սեփականության խլում է դասական իմաստով։ Սա կարծում եմ, որևէ մեկիս, բնավ, չի զարմացնում։ Այս մարդը, ԱԺ–ի ամբիոնը, որը պետք է մարդկանց խնդիրների լուծման հիմնական հարթակ լինի և պետական հարցերի բարձրաձայնման հարթակ, դարձրել է անձնական վենդետաների առարկա։ Նրանք բակային մակարդակի խոսույթ են կիրառում»,- նշել է Գոհար Մելոյանը։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ Փաշինյանի այս հայտարարությանը հերթական իրավական գործընթացը հաջորդի և նոր քրեական վարույթներ նախաձեռնվեն, Մելոյանը պատասխանել է․
«Այս հայտարարությունը ևս մեկ հիմնավոր պատճառ է, թե ինչու ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին պետք է գնան ընտրատեղամասեր և «ոչ» ասեն ՔՊ–ին ու ընտրեն արժանապատիվ կյանքը իրավական պետությունում։ Հենց այս փոփոխությունն է, որ մենք ուզում ենք բերել։ Մենք ուզում ենք փոխել այն իրականությունը, երբ պետական պաշտոնյաները իրենց թույլ են տալիս անել այն ինչ ուզում են, առաջնորդվել բացառապես անձնական մոտիվներով ու քաղաքական շահով՝ քար նետելով մեր պետության իրավական և ժողովրդավար բնույթին և մեր սերունդների ապագային՝ հենց պետականության գոյի տեսանկյունից»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...