Լեհաստանի վարչապետը հաստատել է, որ ԱԹՍ-ները ռուսական են եղել
Լեհաստանի զինված ուժերը չորեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել են, որ խոցել են անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են իրենց օդային տարածքը հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ժամանակ, ինչը առաջին խոշոր սադրանքն է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ուժերի համար:
«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման արդյունքում տեղի ունեցավ անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում: Այս ագրեսիայի ակտը իրական սպառնալիք էր մեր քաղաքացիների անվտանգության համար», - ասվում է լեհական գերատեսչության հրամանատարության հաղորդագրության մեջ:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել է, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան Լեհաստանի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերը ռուսական էին: Նրա խոսքով երկրի տարածք են մուտք գործել մեծ թվով դրոններ, որոնք խոցվել են
Հիշեցնենք` Լեհաստանում անօդաչու թռչող սարքը վնասել է բնակելի շենք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ոչ թե պետք է մտահոգություն հայտներ, այլ՝ փարատեր. Առաքելյանը` Փարաքարի սպանության մասին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը բացառում է, որ այսօր սպանված Վալոդյա Գրիգորյանը որևէ մեկի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել. որոշման համար պատասխան են տալու». Ծառուկյանը մտավ ԱԱԾ շենք
Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ...
Նրանք ուղղակի տակները կլցնեն ու կհրաժարվեն Գրենլանդիայից. Դմիտրի Մեդվեդև
Եվրոպան կհրաժարվի Գրենլանդիայից։ Այս մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:«Գալլ...
Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Ավիացիայի մ...