Փաշինյանը ոչ թե պետք է մտահոգություն հայտներ, այլ՝ փարատեր. Առաքելյանը` Փարաքարի սպանության մասին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը բացառում է, որ այսօր սպանված Վալոդյա Գրիգորյանը որևէ մեկի հետ կոնֆլիկտ ունենար։
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է՝ Հայաստանի իրավապահների բացն է, որ այսօր նման դեպքեր են տեղի ունենում։ Առաքելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն է իրավապահ համակարգի ղեկավարը ու նա այսօր ոչ թե պետք է մտահոգություն հայտներ, այլ՝ փարատեր մտահոգությունները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում․ Կենտրոնական բանկ
Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշին հայկական է, թե ոչ. ցուցարարները՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք ուսանող...
«Հայաստանն Ալմա Աթայի հռչակագրի վերապահումների մասին չի ծանուցել». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 1991թ. ստորագրված Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ Հայաստանի վերապահումներին։Նրա խ...
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտան...