Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Ավիացիայի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ավիացիոն իշխանությունները, կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ, օրենսդրության համաձայն, ներկայումս մատուցում են մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չի գանձվում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները գլխավորապես մատուցվում են վճարովի հիմունքներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պետական տուրք ծառայությունների 13 խմբերի համար: Այս մասին ասաց հիմնական զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Մասնավորապես՝ ուսումնասիրվել է Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները:
«Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար գանձել պետական տուրք:
Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով, իսկ լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց Արմեն Սիմոնյանին՝ խնդրելով պարզաբանել՝ ի վերջո ի՞նչ եղավ Fly Arna ավիաընկերությունը, արդյոք ի՞նչն է պատճառը, որ այն չի գործում:
«Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության կարգերի և համապատասխանության՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է մինչև համապատասխան օդանավ ներգրավելը: Եթե 6 ամսվա ընթացքում այս օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,- պարզաբանեց նախարարի տեղակալը՝ ընդգծելով՝ գլխավոր խնդիրը ֆինանսական պատճառներն են:
Պատգամավորը հորդորեց վերլուծությունը հրապարակային կատարել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր քաղաքացիների գումարներով, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց՝ գոյություն ունեն կոմերցիոն գաղտնիքի դրույթներ, որոնք կապակցված են նաև այլ ընկերությունների հետ, և այդ առումով պետք է հասկանալ, թե որ մասն է ենթակա հրապարակայնացման:
Auroranews-ը փորշում է կապ հաստատել Fly Arna ավիաընկերության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանա...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...