Ուկրաինայում ռшզմական գործողությունները կշարունակվեն. ՌԴ ԳՇ պետ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ամփոփել է գարուն-ամառ ռազմական գործողությունների արդյունքները և ներկայացրել զորքերի առաջիկա խնդիրները։
Գերասիմովի խոսքով՝ Լուգանսկի մարզի 99,7 տոկոսը և Դոնեցկի մարզի շուրջ 79 տոկոսը գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Նա նշել է նաև, որ Զապորոժիեի 74 տոկոսը և Խերսոնի 76 տոկոսը ևս վերահսկվում է Ռուսաստանի կողմից։
Ըստ Գերասիմովի՝ ռուսական զորքերը շարունակել են առաջ շարժվել Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Մարտից ի վեր վերահսկողության տակ է անցել ավելի քան 3,5 հազար քառ. կմ տարածք և 149 բնակավայր։
Նրա խոսքով՝ գարուն-ամառ ժամանակահատվածում հարվածներ են հասցվել 76 ռազմական օբյեկտների։
Գերասիմովը ընդգծել է, որ Սումիի և Խարկովի մարզերում ռուսական կողմը շարունակում է իրականացնել անվտանգության գոտու ստեղծման գործընթաց։ Նա հավելել է, որ մի շարք ուղղություններով ռուսական զորքերը բարելավել են դիրքերը և վերահսկողության տակ վերցրել նոր բնակավայրեր։
Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին
Ուկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի թվայնացման հարցերով պաշտպանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը ակնարկել է Ղրիմի օդանավակայանին հարվածելու մասին
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը տեսանյութ է հրապարակել և ակնարկել Ղրիմի օդանավակայանին հարվածելու մասին։«Իսկ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդանանում ամբոխը փորձում է հրկիզել Իսրայելի դեսպանատունը
Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ անկարգություններ են սկսվել: Այս մասին հայտնում է Yediotnews-ը: Ի պատասխան Գազայ...
Փոխվել է Սիրիայում ռուսական խմբավորման հրամանատարը
Սիրիայում ռուսական խմբավորման հրամանատարը փոխվել է։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ պաշտոնը լ...