Նեթանյահուի որոշմամբ սպանվել է հութինների վարչապետը
Եմենի լրատվամիջոցները հաղորդել են, որ Սանայի վրա Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի օդային հարվածի հետևանքով զոհվել է հութիների վարչապետ Ահմեդ ալ-Ռահավին։
«Ալ-Ջումհուրիա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ալ-Ռահավին մահացել է Բեյթ Բաուս թաղամասի բնակարաններից մեկում՝ իր մի քանի զինակիցների հետ միասին։ Նրա մահը հաստատել է նաև «Ադեն ալ-Ղադ» թերթը։ Ալ-Ռահավին մոտ մեկ տարի ղեկավարել է հութիների կառավարությունը և համարվում էր վարչական ֆիգուր:
Երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Սանայի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հութիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հուսիի ելույթի ժամանակ։
Արտասահմանյան աղբյուրները նշում են, որ հարվածը հասցվել է այն տներին, որտեղ թաքնվել են շարժման բարձրաստիճան պաշտոնյաները։
Գործողությունը իրականացնելու որոշումը, ինչպես նշել են իսրայելական լրատվամիջոցները, կայացրել են պաշտպանության նախարար Իսրայել Կացը, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն չպետք է կասետային զինամթերք փոխանցի Ուկրաինային․ Human Rights Watch
Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել ուկրաինական հակամարտության ընթացքում...
Գիշերը ՌԴ-ն զանգվածային ռմբակոծություն է իրականացրել
Գիշերը ռուսական ուժերը ևս մեկ լայնածավալ հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Ռուսաստանից արձակված 138 անօդաչու թռչո...
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց...
Իսրայելը հրաժարվում է պատանդներից․ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել
Իսրայելը, Գազայում ընդլայնված ցամաքային գործողություն սկսելով, հրաժարվել է այնտեղ պահվող պատանդներից և չի ընդունի նրանց՝...