ԱՄՆ-ն չպետք է կասետային զինամթերք փոխանցի Ուկրաինային․ Human Rights Watch
Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել ուկրաինական հակամարտության ընթացքում կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ։ Ըստ HRW-ի՝ զենքի այս տեսակն օգտագործվում է թե՛ Ուկրաինայի, թե՛ ռուսական կողմից։ Ի թիվս այլ բաների, HRW-ն հայտնում է 2022 թվականին Իզյում քաղաքի(Ուկրաինայի Խարկովի մարզ) վրա ուկրաինական զինված ուժերի հարվածների ժամանակ խաղաղ բնակիչների մահվան մասին և նախազգուշացնում է Վաշինգտոնին կասետային զինամթերք Կիև տեղափոխելու հարցում։
«Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կասետային զինամթերքի օգտագործումը և չձգտեն այդ ոչ ընտրողական բնույթի զենքերի ավելի շատ մատակարարումներին: ԱՄՆ-ն չպետք է կասետային զինամթերք փոխանցի Ուկրաինային»,- ասվում է HRW-ի հայտարարության մեջ։
«Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից օգտագործվող կասետային ռազմամթերքն այժմ սպանում է խաղաղ բնակիչներին և կշարունակի դա անել դեռ երկար տարիներ», - ասել է HRW-ի խոսնակ Մերի Ուորեհեմը:
Նշվում է, որ Վաշինգտոնի կողմից կասետային զինամթերքի փոխանցումը անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքացիական բնակչության երկարատև տառապանքին և կխաթարի դրա կիրառման միջազգային դատապարտումը:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն երկար քննարկումներից հետո որոշել է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել։
2008 թվականին ստորագրվեց կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որին մասնակցում է ավելի քան 100 երկիր՝ խոստանալով չարտադրել, չօգտագործել կամ չփոխանցել այդ տեսակի զենք։ Կոնվենցիային չեն միացել ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգայ...
Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանո...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...