Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա 3 զոհ
Օգոստոսի 28-ին, ժամը 17։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարները փակել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բախվել են BMW-ները, կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Խաչփառ գյուղի կենտրոնական և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում հրդեհները նոր թափ են հավաքում
Կրկին հրդեհնե է բռնկվել Ադրբեջանի Աղսուի շրջանի Գագալի գյուղի մոտակայքում՝ լեռնային տեղանքում: Ադրբեջանական լրատվականներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար՝ Արարատի մարզում. կա տուժած
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում ռեստորան է այրվել
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03:19-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանա...