Բաքուն ակնկալում է` Երևանը լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները. Բայրամով
Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատուկ ընդգծվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ այսպես կոչված «Թրամփի երթուղին», որի մի մասը կանցնի Հայաստանի միջով, կապահովի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի ներսում և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներ են ձերբակալվել
Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը ձերբակալել են Հանրապետական ժողովրդական կուսակցության երեք քաղաքապետի՝ ընդլայնելով Ս...
Բայդենն Ուրսուլա ֆոն դեր Լյայենին համարում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի լավագույն թեկնածուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին համարում է 2024թ. ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի...
Ինչ առաջարկ է արել ՌԴ-ն Ուկրաինային
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ զանգահարել է Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ումերովին...
120 հազար մարդ կապրի, թե կմորթվի, կապ չունի, քանի որ ինչ-որ նպատակներ կան․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳՆ նախկին նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ չնայած Արցախի վրա ճնշումները մեծացել...