Բայդենն Ուրսուլա ֆոն դեր Լյայենին համարում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի լավագույն թեկնածուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին համարում է 2024թ. ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի լավագույն թեկնածուն։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով դաշինքում ունեցած անանուն աղբյուրներին։
Նրանցից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախագահը փորձել է համոզել գերմանացի քաղաքական գործչին ղեկավարել ՆԱՏՕ-ն՝ այն մտավախություններից ելնելով, որ չի հաջողվի ներկա գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին արժանի փոխարինող գտնել մնացած 12 ամիսների ընթացքում։
«Մենք խնդիր կունենանք հաջորդ տարի, որովհետեւ ակնհայտ է դառնում, որ իրավիճակն ավելի չի լավանա, քան այս տարի է»,- ավելացրել է պարբերականի մյուս աղբյուրը։ Թերթի մեկ այլ զրուցակից տեղեկացրել է, որ Բայդենի եւ ֆոն դեր Լյայենի միջեւ վերջին տարիներին «ամուր կապ» է գոյացել, որը թույլ է տվել ամրապնդել տրանսատլանտյան փոխգործակցությունը Չինաստանի, Ուկրաինայի եւ կլիմայի հարցերում։ Ինչպես նշվել է հոդվածում, ԵՀ ղեկավարն այժմ «հենվում է Վաշինգտոնի վրա հետախուզական տվյալների հարցերում», ինչը նշանակում է հրաժարում նախորդ մոտեցումից, երբ հիմնական էր համարվում տեղեկությունը եվրոպական հետախուզական գերատեսչություններից։
Ինչպես գրել է The Daily Telegraph-ը, փաստը, որ ֆոն դեր Լյայենը հիանալի տիրապետում է ֆրանսերենին, կարող է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունն ապահովել նրա համար։ Միաժամանակ, ԵՀ ղեկավարի համար աննպաստ կարող է լինել այն, որ նա 2013-2019թթ. գլխավորել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...