
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներ են ձերբակալվել

Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը ձերբակալել են Հանրապետական ժողովրդական կուսակցության երեք քաղաքապետի՝ ընդլայնելով Ստամբուլից սկիզբ առած և ամիսներ շարունակվող իրավական ճնշումների ալիքը: Այս մասին հայտնել է Reuters-ը։
Ադանայի և Ադըյամանի քաղաքապետերը ձերբակալվել են շորթման մեղադրանքով՝ ևս ութ անձանց հետ միասին։ Ձերբակալվել են նաև Անթալիայի քաղաքապետն ու Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանի փոխքաղաքապետը։
Այս ձերբակալությունները մաս են կազմում լայնածավալ քննության, որը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերից և որի շրջանակում թիրախավորվել են ՀԺԿ-ի հարյուրավոր անդամներ, այդ թվում՝ 11 քաղաքապետ։
ՀԺԿ-ն հերքում է ներկայացված մեղադրանքները՝ հայտնելով, որ հետաքննությունն ունի քաղաքական շարժառիթներ։ Թուրքիայի կառավարությունը, սակայն, կտրականապես մերժում է այդ պնդումները։