Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով
Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:
Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆե...
Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ
ՆԳՆ-ից, տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգև...
Հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կտրամադրվի` նախկին 148 հազարի փոխարեն
ՀՀ կառավարությունը փոփոխեց 2024 թվականի մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը՝ 1 քմ-ի դիմաց...
ԵՄ դեսպանը` Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացման մասին
Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է ԵՄ դեսպան Վասիլիս Մար...