ՔԿ-ն մանրամասներ է հայտնել գործարար Կարեն Գասպարյանի մահվան առնչությամբ
Գործարար Կարեն Գասպարյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով։ Այս մասին Sputnik-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335–րդ հոդվածի 1–ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ–ից նաև հայտնեցին, որ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` օգոստոսի 18–ին Երևանի Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում հայտնաբերվել էր տղամարդու մարմին, քունքի շրջանում` հրազենային վնասվածք, ձեռքին էլ՝ ատրճանակ։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան էր եղել։
Նմանատիպ հոդվածներ
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆե...
Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ
ՆԳՆ-ից, տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգև...
Հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կտրամադրվի` նախկին 148 հազարի փոխարեն
ՀՀ կառավարությունը փոփոխեց 2024 թվականի մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը՝ 1 քմ-ի դիմաց...
ԵՄ դեսպանը` Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացման մասին
Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է ԵՄ դեսպան Վասիլիս Մար...