Հասարակություն

Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից և արգելել մուտք գործել ՌԴ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։Խանկիշիևը…

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից և արգելել մուտք գործել ՌԴ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։


Խանկիշիևը մեղադրվում է էթնիկ անջատողականություն քարոզելու մեջ։


Խանկիշիևը խոշոր գործարար է, զբաղվում է միրգ–բանջարեղենի վաճառքով, ռեստորանատեր է, «Ֆրուկտդոմ» ՍՊԸ-ի, «Ֆրուտ–Հաուզ» ՍՊԸ-ի, «Նար Շարաբ» ՍՊԸ-ի և «Կասպիյ» ՍՊԸ-ի հիմնադիր/սեփականատերն է։ Նա եղել է նաև Չելյաբինսկի մարզային «Ադրբեջան» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահը և «Չելյաբինսկի մարզի ադրբեջանցիների մարզային ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահը։


Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվել է Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը։

Նմանատիպ հոդվածներ

«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը

Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250