Եղանակը Հայսատնաում` առաջիկա օրերին
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-13-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 10-14-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով:
Երեկոյան ժամերին և գիշերը անձրև է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Կարճատև անձրևները կուղեկցվեն ամպրոպով, որի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-36, իսկ գիշերը` +20-22 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Վերջապես կարգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդը երեխաների համար
Վերջապես ընդունվեց որոշումը, որով կարգելվի էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլային խմիչքների գովազդը մինչև 18 տարե...
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։...
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը սպառված են, երկրպագուները՝ վրդովված
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր առավոտյան ազդարարեց Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկի մասին, ս...
Խոշոր հերթեր վրացական սահմանին` Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով
Արդեն երրորդ օրն է, ինչ հսկայական հերթեր են գոյանում հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» անցակետում, Հայաստան մուտք գործելի...