Խոշոր հերթեր վրացական սահմանին` Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով
Արդեն երրորդ օրն է, ինչ հսկայական հերթեր են գոյանում հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» անցակետում, Հայաստան մուտք գործելիս։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունից։
Խցանումները կապված են համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ:
Նրա երկրպագուները Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից Հայաստան են ժամանում ցամաքային և օդային ճանապարհներով: Գիշերակացի ամրագրման կայքերից դատելով՝ Երևանի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր գրեթե չկան։
Ինչպես նշվում է Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները մի քանի անգամ ավելացրել են օրական փոխադրումների քանակը:
Նմանատիպ հոդվածներ
Կամչատկայում 600 տարվա ընթացքում առաջին անգամ արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը
Կամչատկայի արևելքում գտնվող Կրաշենիննիկով հրաբուխը օգոստոսի 3-ի առավոտյան մոտ 600 տարվա ընթացքում առաջին անգամ արթնացել...
Վերջապես կարգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդը երեխաների համար
Վերջապես ընդունվեց որոշումը, որով կարգելվի էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլային խմիչքների գովազդը մինչև 18 տարե...
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։...
Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն` այսօր
Rate.am-ում օգոստոսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամը...