
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը սպառված են, երկրպագուները՝ վրդովված

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր առավոտյան ազդարարեց Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկի մասին, սակայն րոպեներ անց պարզվեց, որ համակարգը խափանվել է, երկրպագուներն անգամ բազմաթիվ փորձերից հետո տոմս գնել չեն կարողանում։
Փոքր ուշ հաղորդվեց, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է:
ՀՖՖ-ն հայտարարություն տարածեց.
«Այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս: tickets,ffa կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր»:
Այժմ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերն ամբողջությամբ սպառվել են:
Կայքում առաջացած տեխնիկակն խնդիրները, ինչպես նաև տոմսերն ամբողջությամբ վաճառված լինելու մասին տեղեկությունը զայրույթ է առաջացրել երկրպագուների մոտ։
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Քեյանը անդրադարձել է թեմային։ Նա մասնավորապես գրել է.
«Տարիներ լռել եմ, բայց հիմա պիտի ասեմ՝ ՀՖՖ-ի ղեկավարությունը լիովին անտեսում է երկրպագուներին։ Իրենց բառդակն արդեն վաղուց են գիտակցել, բայց ոչինչ չեն փոխել։ Ինչ բացատրություն էլ տան՝ դա չի փրկի։ Պետք է լուռ հեռանան, եթե գոնե մի քիչ հարգում են մեզ՝ երկրպագուներիս....
Սպառվեց»:
Նշենք, որ հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 6-ին: