Սպիտակ տնից հայտնել են` ինչ հնարավոր հայտարարություն կարվի Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը, որի աղբյուրներն ավելի վաղ հաստատել էին հանդիպումը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, հնարավոր է, հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։
2024 թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը քննադատել էր իր մրցակից Քամալա Հարիսին՝ նշելով, որ նա «ոչինչ չի արել, երբ 120 000 հայ քրիստոնյաները սարսափելի կերպով հալածվում էին և բռնի տեղահանվում»։ Նա նշել էր, որ «կաշխատի բռնությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու» ուղղությամբ և կվերականգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։
Հիշեցնենք` օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նմանատիպ հոդվածներ
Իրանից նախազգուշացում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել այսպես կոչված «Զանգեզ...
Թրամփն առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ. ԶԼՄ
Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով անանուն աղբյուրներին, որոշ մանրամասներ է հայտնել վաշինգտոնյան հնարավոր հանդիպում...
Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու լուրերին
Էս ժողովուրդ կոչվող թերթոնի անձնակազմը վերից վար էնքան տգետ է, որ նույնիսկ իմ վրա վատ հոդված գրել էլ չի կարողանում: Այս...
ԱԺ պատգամավորը` երեկ ադրբեջանական կողմի կրակոցների մասին
Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո երեկվանից շատերն են հարցնում` ի՞նչ է ուզում...