Անհասկանալի է, թե ինչ կերպ կոնյակը կարող է լինել Հայաստանի ազգային հարստություն. Փաշինյան
Կոնյակը, միջազգային չափանիշների համաձայն, ֆրանսիական խմիչք է, և անհասկանալի է, թե ինչ կերպ այն կարող է լինել Հայաստանի ազգային հարստությունը։ Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստում՝ հինգ տարի ժամկետով Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները մինչ այժմ չեն ստեղծել ապրանքների որակի վերահսկման համար ժամանակակից լաբորատորիաների ցանց, Փաշինյանն ընդունել է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Սակայն, նրա խոսքով, շատ հարցեր կարելի է և պետք է լուծել նաև առանց լաբորատորիաների օգնության։
«Աշխարհում չկա այնպիսի լաբորատորիա, որը եզրակացություն կտա մեր ալկոհոլի վերաբերյալ։ Օրինակ՝ որ սա կոնյակ է։ Որովհետև «կոնյակ» նշանակում է ալկոհոլ, որը արտադրվել է Ֆրանսիայի համապատասխան տարածաշրջանում՝ տեղական խաղողից։ Ուրեմն պե՞տք է մենք հրաժարվենք այդ անվանումից, թե՞ ոչ։ Երբ ես Կառավարությունում այս մասին եմ խոսում, մեր ընդդիմադիր շրջանակները սկսում են հայտարարել, թե իշխանությունները, իբր, ուզում են հրաժարվել հերթական ազգային հարստությունից։ Ես դա չեմ հասկանում», - ասել է Կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմության համաձայնության դեպքում ինքը պատրաստ կլինի մշակել օրինագիծ, որը կարգելի համապատասխան հայկական ալկոհոլի համար «կոնյակ» բառի օգտագործումը։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի մասին պնդումները պառակտման փորձ է համարում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նման տեղեկատվական արտահոսքերը կամ գրոհները դիտարկվում ե...
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:...
Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 17 միլիոն դոլարը
Այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 372.1 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես հայտնում է Oxu...