Քաղաքականություն

Տիգրանաշենում Արցախի օրինակն է լինելու․ Նարեկ Կարապետյան

Տիգրանաշենում Արցախի օրինակն է լինելու․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի շուրջ ընթացող գործընթացներում, իր գնահատմամբ, կարող է կրկնվել Արցախի օրինակը։ «Տիգրանաշենում իրենք սարքելու են այն…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի շուրջ ընթացող գործընթացներում, իր գնահատմամբ, կարող է կրկնվել Արցախի օրինակը։


«Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ սարքել են Արցախում՝ շենքեր, վերաբնակիչներ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կարապետյանը։


Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում իշխանությունը տիգրանաշենցիներին չի ասել տարածքի հնարավոր հանձնման մասին, փոխարենը կիրառել է «տարածքի օպտիմալացում» ձևակերպումը։


Կարապետյանը նշել է, որ երբ ընդդիմադիր գործիչները բարձրաձայնել են Տիգրանաշենի վերաբերյալ մտահոգությունները, նրանց մեղադրել են մշտապես «վատ լուրեր» ներկայացնելու մեջ։


Նրա պնդմամբ՝ եթե ընթացող գործընթացը չկասեցվի և քաղաքական փոփոխություն տեղի չունենա, Հայաստանը հետագայում կարող է ավելի մեծ խնդիրների բախվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250