Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու լուրերին

Էս ժողովուրդ կոչվող թերթոնի անձնակազմը վերից վար էնքան տգետ է, որ նույնիսկ իմ վրա վատ հոդված գրել էլ չի կարողանում: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը:


«Վերցրել են կովիդի ժամանակ պետական միջոցների բաշխումն են իբր ուսումնասիրել ու մի «սկանդալային» հոդված տպել։


Հերիք չի այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, որ ԲԿ-ները ֆինանսավորում ստացել են ըստ իրենց բուժած պացիենտների և հետևաբար որ ԲԿ-ն ավելի շատ է պացիենտ բուժել, նա ավելի շատ է ֆինանսավորվել, բայց նաև պարզվում է, օ՜ զարմանք, որ ամենաշատ ֆինանսները ստացել են, ուշադրություն, ՊԵՏԱԿԱՆ ԲԿ-ները։


Բա հո թերթոնի անձնակազմի շեֆերի շեֆերի պես տուն չէինք տանելու էդ ֆինանսները, այդ միջոցներով տասնյակ հազարավոր մարդիկ են բուժվել, հազարները փրկվել վիրուսի ճիրաններից։


Թերթոնի անգրագետ անձնակազմը այդպես էլ չի հասկանա, որ իրենք պարտված են այս մենամարտում, չնայած մյուս բոլոր մարտերում էլ են պարտված։


Հ.Գ. հոդվածի մեջ առկա մյուս ստերին չեմ էլ ուզում անդրադառնալ»,- գրել է նա:


Հիշեցնենք` ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում ծախսված գումարների կասկածելի բաշխման, շեղումներով ծախսերի և անարդյունավետ հավելագրումների վերաբերյալ:


Իսկ հիմա փաստերով ներկայացնենք, թե ինչպես և ինչու է 2020-ին «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման» նպատակով ֆինանսավորված 26,491,923.9 հազար դրամից 16,820,846.8 հազար դրամը նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ուղղվել վերապրոֆիլավորված թվով 26 բուժհաստատություններին:

Քաղաքականություն