Կառավարության ներկայացրած ծրագիրը պիղծ է․ Գրիոգյանը՝ Փաշինյանին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել նոր Սահմանադրության ընդունման և իշխանության ստացած ընտրական մանդատի վերաբերյալ։
Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը, իր գնահատմամբ, «հայկական պետության բովանդակության առումով պիղծ է»՝ դա կապելով Սահմանադրության, Անկախության հռչակագրի, Եկեղեցու և տարածքային հարցերի վերաբերյալ իշխանության դիրքորոշումների հետ։
Պատգամավորը պնդել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն, հետևաբար, ըստ նրա, չի կարող հայտարարել, որ քաղաքացիներն իշխանությանը նոր Սահմանադրություն ընդունելու լիազորություն են տվել։
«Ժողովուրդը ձեզ չի տվել այդ մեծամասնությունը, հետևաբար դուք Սահմանադրության փոփոխության լիազորություն չեք ստացել»,- ասել է Գրիգորյանը՝ իշխանության առաջարկած Սահմանադրությունը բնորոշելով որպես «Ալիևյան»։
Պատասխանելով պատգամավորին՝ Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության ընդունումն ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, իսկ վերջնական որոշումը պետք է կայացվի հանրաքվեով։
Այնուհետև վարչապետը քննադատել է նախկին իշխանություններին և Գրիգորյանի ներկայացրած քաղաքական ուժին՝ վիճարկելով նրանց՝ լեգիտիմության վերաբերյալ գնահատականները։
Փաշինյանը հայտարարել է նաև, որ, իր գնահատմամբ, «Քոչարյանասերժական կլանը պետք է ունեզրկվի»՝ հավելելով, որ դա պահանջում է Հայաստանի դատաիրավական համակարգից։
Արձագանքելով Գրիգորյանի՝ «Ալիևյան Սահմանադրության» մասին ձևակերպմանը՝ Փաշինյանը պնդել է, որ Ադրբեջանի օրակարգի հետ Հայաստանի քաղաքականությունը կապում էին հենց նախկին իշխանությունները՝ տարիներ շարունակ բանակցելով Ադրբեջանին տարածքների վերադարձի շուրջ։
«Եթե Հայաստանում կա ադրբեջանական օրակարգով շարժվող ուժ, այդ ուժը դուք եք»,- հայտարարել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Դատական համակարգը պետք է քանդել ու զրոյից հավաքել․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խիստ քննադատել է Հայաստանի դատական համա...
Կենսաթոշակների և նպաստների վճարմանը ևս 40,5 մլն դոլար կուղղվի
Կենսաթոշակների և նպաստների վճարման համար հատկացվել են պակասող 14 մլրդ 807,6 մլն դրամը (40,5 մլն դոլար – խմբ.)։ Համապատաս...