Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնել են Կառավարությունից:
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...