Քաղաքականություն

Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աթանեսյանը…

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել։


Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աթանեսյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Աշոտյանի նկատմամբ հարուցված այս գործով հանցագործության մասին վկայող որևէ փաստ չկա։


«Ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ։ Անգամ Արմեն Աշոտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց ինչ-որ մի գումար կա մեջը, որով գույք է գնվել։ Այս գործում ոչինչ չկա։ Ես կալանքի նիստի ժամանակ, քանի որ փողերի լվացման մեղադրանք կար, քննիչին խնդրեցի ցույց տալ՝ ո՞ր փողն է կեղտոտ, ցույց չտվեց։ Այստեղ գործ չկա ու չի կարող լինել, ամեն ինչ այնքան օրինական է եղել»,- ասել է Աթանեսյանը։


Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կրկին կալանավորվել է 2026 թվականի հունիսի 5-ին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա անցնում է Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական վարույթով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250