Թրամփն առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ. ԶԼՄ
Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով անանուն աղբյուրներին, որոշ մանրամասներ է հայտնել վաշինգտոնյան հնարավոր հանդիպումից։ Նա պնդում է, որ Թրամփը նախ երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ ուրբաթ օրը։
Այնուհետև՝ տեղի կունենա Թրամփի և Ալիևի երկկողմ հանդիպումը։
Դրանից հետո երեք առաջնորդները կանեն ինչ-որ «համատեղ հայտարարություն», պնդում է լրագրողը։
Հիշեցնենք` Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուին հայտնել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Այս մասին հայտնել էր ՀՀ կառավարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տնից հայտնել են` ինչ հնարավոր հայտարարություն կարվի Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել ե...
Իրանից նախազգուշացում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել այսպես կոչված «Զանգեզ...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները: Աղբյուրները լրագրող Ա...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...