Իրանից նախազգուշացում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը խիստ կարձագանքի: Այս մասին գրում է Իսլամական հեղափոխություն պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:
Նա նախազգուշացում է հղել մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների վերսկսման
Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանն անտարբեր չի մնա իր և տարածաշրջանի շահերի նկատմամբ՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում անօրինական ծրագրեր իրականացնելու ցանկացած փորձ կարժանանա Թեհրանի վճռական պատասխանին։
«Հիշեցնում եմ՝ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել նախորդ անհաջող փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տնից հայտնել են` ինչ հնարավոր հայտարարություն կարվի Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել ե...
Թրամփն առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ. ԶԼՄ
Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով անանուն աղբյուրներին, որոշ մանրամասներ է հայտնել վաշինգտոնյան հնարավոր հանդիպում...
Կառավարությունը` Փաշինյանի ԱՄՆ մեկնելու և Ալիևի հետ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք...
Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու լուրերին
Էս ժողովուրդ կոչվող թերթոնի անձնակազմը վերից վար էնքան տգետ է, որ նույնիսկ իմ վրա վատ հոդված գրել էլ չի կարողանում: Այս...