Մենք չունենք արտադրության որակը սերտիֆիկացնելու մշակույթ. փոխվարչապետ
Այսօր կառավարության նիստում փոխվարչալպետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ եթե կարգավորումները հատկապես IT ծառայությունների մասով նուրբ, համապարփակ, մտածված չլինեն, վիրտուալ տիրույթում ձևավորվող արտադրանքի ֆինիշինգ կոչվածը ուղղակի մենք չենք տեսնի Հայաստանում։
«Այդ իմաստով, իհարկե, ֆիզիկական ապրանքների շարժը և արտադրությունը մի հարց է, բայց ես համաձայն եմ, որ պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչ ռեակցիա է տալիս ծառայություն արտադրողը այս ռազմավարությանը։ Անընդհատ պիտի մոնիտորինգի տակ ունենանք այս հարցը, որպեսզի չունենանք գործողություններ և կարգավորումներ, որ ուղղակի վիրտուալ տիրույթում արտադրության վայրը կփոխվի, և մենք ուղղակի չենք ունենա այդ արտադրանքը և չենք ունենա այդ արտահանելիությունը։ Այս իմաստով, իհարկե, անելիքները շատ են այստեղ»,–ասել է նա։
«Եթե լիարժեք չունենանք որակի ստանդարտ և ստանդարտի սերտիֆիկացման ինստիտուտները, ենթակառուցվածքային զարգացումը ոչ մի արդյունք մեզ չի տալու։ Ես կարծում եմ, դա զուգահեռ գնացող ենթակառուցվածքային լուծման սուրբ անհրաժեշտություն է այսօր։ Այսօր արտահանման հետ կապված պրոբլեմների 99%-ը մենք սովորել ենք ասել, որ լոգիստիկ խնդիրներից է գալիս:
Մենք ունենք շատ որակյալ արտադրանք, բայց չունենք որակը սերտիֆիկացնելու մշակույթ, սերտիֆիկացնելու այն ձևաչափով, որ այլ երկրի սպառողի համար հասկանալի լինի, որ սա որակյալ արտադրանք է»,- հավելել է Մհեր Գրիգորյանը
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպ...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում չեղարկել է մի շարք գնման գործընթացներ
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթա...
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն է նշանակվել
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին այս...