Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարի․ Վոլոդին
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին կոչ է արել «կեղծավոր քաղաքականություն» չվարել և հստակ կողմնորոշվել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Վոլոդինի խոսքով՝ Հայաստանը շարունակում է օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից՝ միաժամանակ ընդունելով Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրենք։ Նա նման դիրքորոշումը որակել է ցինիկ և սխալ՝ Հայաստանի իշխանություններին առաջարկելով բացահայտ հայտարարել իրենց ընտրության մասին։
«Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարի։ [...] Վերցրեք ու ասեք՝ գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Այդ դեպքում այստեղ արտոնություններից օգտվել պետք չէ»,- հայտարարել է Վոլոդինը։
Ավելի վաղ Կրեմլում ևս անդրադարձել էին ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ ճանապարհին Երևանը ԵԱՏՄ շրջանակում կբախվի օրենսդրական լուրջ հակասությունների։ Նրա խոսքով՝ դա կարող է վնասել հենց Հայաստանին։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Ա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...