Պուտին-Զելենսկի հանդիպումը պետք է տեղի ունենար դեռ 3 ամիս առաջ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան կանհետանա առանց ներգաղթի խիստ վերահսկողության: Նա նշել է, որ պետք է անհապաղ դադարեցնել անվերահսկելի ներգաղթը, այլապես Եվրոպա չի մնա:
ԱՄՆ նախագահը՝ ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդիպման մասին է խոսել.
«Այն կկայանա: Դա պետք է տեղի ունենար դեռ 3 ամիս առաջ, բայց դա դեռ տեղի կունենա»:
Թրամփը Եվրոպայի առաջնորդների հետ Շոտլանդիայում կքննարկի Ուկրաինայում պատերազմի դադարեցումը: Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի դադարեցման հարցը կդառնա Թրամփի Շոտլանդիա այցի առանցքային թեմաներից մեկը: Այս մասին էլ գրել է The Guardian-ը: Մասնավոր այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Վաշինգտոնից մեկնելուց առաջ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ:
Եվրամիության հետ գործարքի հավանականությունն էլ 50 տոկոս է գնահատել:
«Այսօր ես կհանդիպեմ Եվրամիության ներկայացուցիչների հետ, մենք կաշխատենք համաձայնագրի վրա: Ես չեմ ուզում ասել, թե որոնք են վիճելի կետերը, բայց դրանք վերաբերում են, հնարավոր է, 20 տարբեր հարցերի», - բացատրել Է Սպիտակ տան ղեկավարը:
Նրա խոսքով՝ դա կլինի ամենամեծ գործարքը, եթե ստացվի այն կնքել։
Նմանատիպ հոդվածներ
Դժվար է հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել. Հայկ Իգնատյանը՝ վարչապետի գրառման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը Facebook–ում գրել է.«Հա...
Պուտինի օգնականը սպառնում Է հարվածել միջուկային զենքով
Ռուսական միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ» Արևմուտքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգն...
Ռուսաստանը կարող է կորցնել ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթով և գազով. Պուտին
Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունը, իսկ դրան հետևում է նաև ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթագազ...
Ռուսաստանը՝ Թրամփի և Պուտինի հանդիպման մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, ժամանակի ընթացքում այն տեղի կու...