Դժվար է հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել. Հայկ Իգնատյանը՝ վարչապետի գրառման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը Facebook–ում գրել է.
«Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականցնելու մտադրությանը, հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարձակում կազմակերպելու մտադրության մասին։
Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար։ Դժվար է նաև հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները։
Եթե այս սպառնալիքը իրականություն դառնա, ապա մենք, հայ քրիստոնյաներս, ողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք։ Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում։
Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք»,- գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը կարող է կորցնել ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթով և գազով. Պուտին
Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունը, իսկ դրան հետևում է նաև ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթագազ...
Ռուսաստանը՝ Թրամփի և Պուտինի հանդիպման մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, ժամանակի ընթացքում այն տեղի կու...
Իրանը և «եվրաեռյակը» պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ
Իրանը և եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են վերսկսել բանակցությունները միջուկային ծրագր...
Պուտինի օգնականը սպառնում Է հարվածել միջուկային զենքով
Ռուսական միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ» Արևմուտքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգն...