Ռուսաստանը՝ Թրամփի և Պուտինի հանդիպման մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, ժամանակի ընթացքում այն տեղի կունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին:
«Հանդիպումն անհրաժեշտ է։ Հնարավոր է, որ այն անհրաժեշտ լինի նաև ինչ-որ խոշոր պայմանավորվածությունների ամրագրման համար, որոնք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն հսկայական աշխատանք կատարելուց հետո», – ասել Է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ այդ ժամանակը դեռ չի եկել, աշխատանք պետք է արվի, իսկ Ռուսաստանի համար գլխավորը սեփական նպատակներին հասնելն է, իսկ դրանք «հասկանալի են, ակնհայտ» եւ չեն փոխվում:
Զարուբինը նշել է, որ առաջնորդների վերջին զրույցից հետո, երբ Պուտինը հաստատեց Ուկրաինական կարգավորման վերաբերյալ իր սկզբունքները, Թրամփի «ազդանշանները» հայտնվեցին Ռուսաստանի հասցեին: Լրագրողը ենթադրել է, որ նախագահների զրույցը տոնայնության ու մթնոլորտի առումով հեշտ չի եղել։ «Դա պրագմատիկ, գործնական խոսակցություն էր այն մարդկանց միջև, ովքեր կոշտ կանգնած են իրենց դիրքերում, բայց ովքեր պատրաստ են լսել միմյանց», – պատասխանել Է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Դժվար է հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել. Հայկ Իգնատյանը՝ վարչապետի գրառման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը Facebook–ում գրել է.«Հա...
Ռուսաստանը կարող է կորցնել ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթով և գազով. Պուտին
Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունը, իսկ դրան հետևում է նաև ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթագազ...
Իրանը և «եվրաեռյակը» պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ
Իրանը և եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են վերսկսել բանակցությունները միջուկային ծրագր...
Պուտինի օգնականը սպառնում Է հարվածել միջուկային զենքով
Ռուսական միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ» Արևմուտքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգն...