Սրբուհի Գալյանն անդրադարձել է ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշմանը
Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են։ Երբ միացել ենք որոշակի կոնվենցիաների, պարտավորվել ենք կատարել միջազգային արբիտրաժների տրիբունալների որոշումները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով միջազգային արբիտրաժի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշմանը, հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով այդ վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում:
«Արբիտրի որոշման մեջ հղում է կատարված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, ըստ որի կողմը իրավունք ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա։ Ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին, ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ այլ նպատակ է հետապնդում, քան այն, ինչ նկարագրված է մյուս կողմի դիմումում, նպատակը հնարավոր ճգնաժամիցխուսափելն է եղել»,- ասել է Գալյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Սամվել Կարապետյանի եղբորորդին նշել է` ինչ է դատարանն արգելել Հայաստանին ՀԷՑ-ի հետ կապված
Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. Հայաստանի կառավարությունն` աղմկահարույց լուրի մասին
Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերա...