Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է` ինչ են պահանջել Ռոմանոս Պետրոսյանից
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել «Սրբազան պայքարի» ու Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Ռոմանոս Պետրոսյանը հրապարակայնորեն թույլ է տվել մի շարք վիրավորական և զրպարտչական արտահայտություններ՝ «Սրբազան պայքարի» կալանավորված կողմնակիցների ու Բագրատ Սրբազանի հասցեին։ Մասնավորապես՝ նրանց անվանել է ահաբեկիչներ՝ այդպիսով ստեղծելով բացասական վերաբերմունք և խեղաթյուրելով իրականությունը։ Մենք այս արտահայտությունները հայցադիմումում որակել ենք որպես վիրավորանք և զրպարտություն՝ պահանջելով պատշաճ պատասխանատվություն»,- ասել է Խուդոյանը:
Նրա արձանագրմամբ՝ նման հայտարարությունները ոչ միայն խաթարում են անմեղության կանխավարկածը, այլև հասարակական մթնոլորտ են ձևավորում, որը նպաստում է հակասություններով լցված և բևեռացված միջավայրի խորացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. Հայաստանի կառավարությունն` աղմկահարույց լուրի մասին
Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերա...
Հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին կարող են միանալ Սամվել Կարապետյանի պաշտպանությանը
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին:Այս մասին...