Հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին կարող են միանալ Սամվել Կարապետյանի պաշտպանությանը
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին:Այս մասին հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:
«Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։
Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։
Պարոն Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է պարոն Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև տիկին Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։ Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանին մեղադրանք էր ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Նա 2 ամսով կալանավորվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Սամվել Կարապետյանի եղբորորդին նշել է` ինչ է դատարանն արգելել Հայաստանին ՀԷՑ-ի հետ կապված
Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. Հայաստանի կառավարությունն` աղմկահարույց լուրի մասին
Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերա...