Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հայտնվելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Գորդոնը գրանցված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռուսական ռեեստրում։ Զախարովան նրա հայտնվելը բնութագրել է որպես «սև նշան» նրանց համար, ովքեր Արևմուտքի հետ հույսեր են կապում:
Այս համատեքստում նա հիշեցրել է Մինսկում Գորդոնի մի քանի ժամանոց հարցազրույցը, որը, նրա պնդմամբ, օգտագործվել է Բելառուսում հակասահմանադրական գործողություններ ծրագրող ուժերի կողմից:
«Ես հիմա էլ եմ կարծում, որ այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել։ Ուստի միանգամայն համաձայն եմ նրանց հետ, ովքեր տեղի ունեցողի մեջ տեսնում են Արևմուտքի ձեռքը, մեր տարածքում, մեր երկրներում խաղաղությունն ու կայունությունը ատող Արևմուտքի ձեռքը»,-ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. Հայաստանի կառավարությունն` աղմկահարույց լուրի մասին
Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերա...
Հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին կարող են միանալ Սամվել Կարապետյանի պաշտպանությանը
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին:Այս մասին...
Զախարովան` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից: Այս մասի...