Իրանը և «եվրաեռյակը» պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ
Իրանը և եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Բանակցությունների անցկացման ժամկետներն ու վայրը քննարկման փուլում են: Նաև դեռ որոշում չի կայացվել, թե որ երկիրն է անցկացնելու առաջիկա բանակցությունները։ Հաղորդվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի փոխարտգործնախարարների մակարդակով:
Այս շաբաթ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «եվրակառույցի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների մեխանիզմը, եթե վերջինս օգոստոսի վերջին միջուկային գործարք չկնքի նրանց հետ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն հայտարարել է, որ Թեհրանը խախտել է 2015թ. միջուկային համաձայնագրի պայմանները, ուստի Փարիզը եւ եվրոպական մյուս երկրները լիովին իրավունք ունեն վերսկսել սպառազինությունների, միջուկային սարքավորումների եւ բանկային ծառայությունների մատակարարման էմբարգոն, որը հանվել էր Իսլամական Հանրապետության նկատմամբ 10 տարի առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Դժվար է հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել. Հայկ Իգնատյանը՝ վարչապետի գրառման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը Facebook–ում գրել է.«Հա...
Ռուսաստանը կարող է կորցնել ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթով և գազով. Պուտին
Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունը, իսկ դրան հետևում է նաև ինքնիշխանությունը, եթե ամեն ինչ գնի նավթագազ...
Ռուսաստանը՝ Թրամփի և Պուտինի հանդիպման մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, ժամանակի ընթացքում այն տեղի կու...
Պուտինի օգնականը սպառնում Է հարվածել միջուկային զենքով
Ռուսական միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ» Արևմուտքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգն...