
Թրամփը ձեռքերը լվանում է Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թերագնահատելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև Ուկրաինայի շուրջ հակասությունների խորությունը, ձգտում է ԱՄՆ-ն հանել Ուկրաինայի ռազմական փլուզման համար պատասխանատու երկրների ցանկից՝ Կիևի պարտության մեղքը բարդելով Եվրոպայի վրա: Այս մասին հայտարարել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդին առընթեր գիտական փորձագիտական խորհրդի անդամ Անդրեյ Սուշենցովը, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը անհնար է առանց Ռուսաստանի ռազմավարական շահերը հաշվի առնելու, որը ձգտում է կայուն խաղաղության և չի բավարարվում ժամանակավոր հրադադարով։ Ընդհակառակը, Դոնալդ Թրամփը և նրա թիմը փորձում են դադարեցնել մարտերը մարդասիրական պատրվակներով, հասնել հրադադարի՝ հիմնվելով նվազագույն հասանելի պայմանների վրա և չեն ցանկանում պարտավորվել կարգավորման շուրջ երկարատև բանակցություններ վարել, ինչպես ԱՄՆ-ն անում է Իսրայելի և Համասի, Իսրայելի և Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի հետ կապված», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ «ԱՄՆ-ն թերագնահատել է ուկրաինական ճգնաժամի խորությունն ու լրջությունը, այն հակասությունները, որոնք կուտակել են դրա շուրջ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն»։
«Բացի այդ, Զելենսկու գլխավորած Ուկրաինայի կառավարությունը այս պատերազմի շարունակությունը համարում է գոյատևման միակ սցենար։ Խոսքը Ուկրաինայի ազգային շահերի մասին չէ՝ նրա տարածքը, տնտեսությունը, բնակչությունը պահպանելու, այլ այն ռեժիմի գոյատևման մասին, որը իշխանության է եկել անօրինական ճանապարհով և պահում է այդ իշխանությունը։
Թրամփը հասկացել է, որ ճգնաժամի խորությունը շատ ավելի մեծ է, քան նա սպասում էր, և քայլ է անում դեպի բանակցային գործընթացից դուրս գալը։ 100% մաքսատուրքեր մտցնելու, ՆԱՏՕ-ի երկրներին զենքի մատակարարումները մեծացնելու և Ուկրաինա փոխանցելու համար դրանք ավելացնելու ուլտիմատուրային սպառնալիքները թույլ կտան Թրամփին ասել, որ ձեռքերը լվանում է դրանից. սկզբում դա իր պատերազմը չէր, դա եվրոպացիների և ուկրաինացիների գործն է, եթե նրանք ուզում են, թող կռվեն։ ԱՄՆ-ն կդադարի բանակցային գործընթացին միջնորդի դերում մասնակցել, և այդ պաշտպանիչ մաքսատուրքերը ամերիկյան արձագանքի ձևն են, որից հետո ԱՄՆ-ն պատասխանատվություն չի կրի ուկրաինական ճգնաժամի համար», - նշել է փորձագետը։