ՔՊ-ում նիստի քննարկմանը ոչ մի միջադեպ չի եղել. Խուդաթյանը՝ Սիմիդյանին ազատելու պատճառների մասին
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Հակոբ Սիմիդյանի ազատման որոշումը ինքը կմեկնաբանի, ես մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե պատճառը եղել է այն, որ նա հակաճառել է Նիկոլ Փաշինյանին։
«Այդ հարցերը որոշում է Հանրապետության վարչապետը, այդ որոշումները շատ ժամանակ հանրության համար որոշակի անակնկալ են լինում, բայց այդ որոշումները Հանրապետության վարչապետն է կայացնում։
ՔՊ կուսակցությունում, քննարկումները բաց են, և այդ աշխատանքային պրոցեսում հաճախ է լինում, որ տարբեր կարծիքներ են արտահայտում, բայց որպես այդպիսին ընդգծված ինչ-որ միջադեպ չի եղել։ Բոլորը ազատորեն այնտեղ կարող են արտահայտել և արտահայտում են իրենց դիրքորոշում»,–ասել է Խուդաթյանը։
Խոսելով Գորիսում ՔՊ աշխատանքային ժողովի մասին, Խուդաթյանն նշել է. «Աշխատանքային հարցեր են քննարկվել։ Այդ քաղաքական ժողովի մասով կուսակցությունը նաև համապատասխան հայտարարություն է տարածել, որին ավելացնելու ոչինչ չունեմ։ Այսինքն այն օրակարգն ենք քննարկել, ինչը եղել է տվյալ հայտարարության մեջ»։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...