ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
Պետքարտուղարության խոսնակը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պաշտպանում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի կողմից վերջերս հայտարարած նախագիծը, որը ենթադրում է 100 տարով տրանսպորտային ուղու կառավարում ամերիկյան ընկերության կողմից։
«Սա մի հարց է, որը պետք է ճշտենք Սպիտակ տան հետ, նախագահի թիմի հետ՝ տեսնելու համար, թե նրանք ինչպես կպատասխանեն։ Բայց այն, ինչ կարող եմ հիմա հաստատ ասել, դա այն է, որ Միացյալ Նահանգները, իհարկե, աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստող բոլոր ջանքերին։ Մենք հետևում ենք այդ իրադարձություններին»,- ասել է Թեմի Բրյուսը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն առաջարկել է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Սյունիքում տրանսպորտային միջանցքը՝ երկու հարավկովկասյան երկրների միջև խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը արագացնելու համար։ Այս մասին նախօրդ ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հաղորդում է Middle East Eye-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...
Ռուսաստանը չի նայում Երևանի գրպաններին. Զախարովան` ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ֆինասակն աջակցության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին խոստացվա...