Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։
«Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին», - ասել է Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ, նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի:
«Եվ մենք լուծել ենք մեկ այլ հարց. Հայաստանն ու Ադրբեջանը թվում է, թե մոտ են հակամարտության լուծման ավարտին, հաջող ավարտին»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Իրանից Հայաստանին հայտնել են, որ դեմ են տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին
Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին: Այս մասին հայտա...