Մեծ Բրիտանիայում մարդիկ ինքնասպան են եղել փոստային բաժանմունքի անսարքության պատճառով
Մեծ Բրիտանիայի փոստային բաժանմունքում տեղի ունեցած սկանդալի հետևանքով մարդիկ են ինքնասպան եղել։
Սկանդալի հանրային հետաքննությունը գլխավորող թոշակառու դատավոր Ուին Ուիլյամսը երեքշաբթի հրապարակված զեկույցում հայտարարել է, որ 13 մարդ ինքնասպան է եղել փոստային բաժանմունքի հաշվապահական համակարգի անսարքության պատճառով, որն, ըստ նրանց ընտանիքների, մասնաճյուղերի հաշիվներում թվացյալ պակասորդներ է ցույց տվել, որի արդյունքում հ ապօրինաբար հետապնդվել կամ դատապարտվել են քրեական հանցագործությունների համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Պետական սեփականություն, բայց մասնավոր բիզնես հանդիսացող փոստային բաժանմունքում առկա խնդիրները հայտնի են տարիներ շարունակ։
Ընդհանուր առմամբ, զեկույցում նշվում է, որ սխալ տեղեկատվության հիման վրա քրեական պատասխանատվության է ենթարկվել և դատապարտվել մոտ 1000 մարդ։ Այդ ժամանակվանից ի վեր կառավարությունն օրենք է ընդունել՝ դատավճիռները չեղյալ համարելու և տուժածներին փոխհատուցում վճարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը շարունակում է աճել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի, հայտնում են ԶԼՄ-ները։ Հատկապես տուժել է Քեր շրջանը, որտեղ զոհվել է 68 մարդ,...
Ինքնաթիռը խախտել է Թրամփի գոլֆի դաշտի օդային սահմանները
Ամերիկյան F-16 կործանիչը խափանել է թեթև քաղաքացիական ինքնաթիռ, որը խախտել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի ժաման...
Արմավիրի գազալցակայանում սպանությունից հետո 2 աշխատակիցներ թաքցրել են հետքերը
Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագոր...
Երեխան մոլորվել է, փորձել՝ գտնել հարազատներին․ ՆԳՆ-ը՝ հանգստյան գոտուց կորած երեխայի դեպքի մասին
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյքբուքյան էջում որոշ մանրամասներ է հայտնել Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխայի...