Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը շարունակում է աճել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի, հայտնում են ԶԼՄ-ները։ Հատկապես տուժել է Քեր շրջանը, որտեղ զոհվել է 68 մարդ, այդ թվում՝ 28 երեխա։
Հուլիսի 6-ի երեկոյան դրությամբ կա առնվազն 41 անհետ կորած, այդ թվում՝ 10 երեխա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանում արտակարգ դրության է հայտարարել:
Հիշեցնենք` հուլիսի 5-ին ԱՄՆ–ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել վերջին 25 տարվա մեջ ամենամեծ ջրհեղեղը։ Գվադալուպե գետի մակարդակը մի քանի ժամում բարձրացել է մինչև 8 մետր։ Ջրի հոսքը վնասել է տներ ու մեքենաներ։ Ավելի վաղ նշվում էր 50 զոհի մասին։
Նշենք՝ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնաթիռը խախտել է Թրամփի գոլֆի դաշտի օդային սահմանները
Ամերիկյան F-16 կործանիչը խափանել է թեթև քաղաքացիական ինքնաթիռ, որը խախտել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի ժաման...
Մեծ Բրիտանիայում մարդիկ ինքնասպան են եղել փոստային բաժանմունքի անսարքության պատճառով
Մեծ Բրիտանիայի փոստային բաժանմունքում տեղի ունեցած սկանդալի հետևանքով մարդիկ են ինքնասպան եղել։Սկանդալի հանրային հ...
Ավտովթարի զոհ է դարձել «Լիվերպուլի» կիսապաշտպանը
Մահացել է Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Դիոգո Ժոտան։ Պորտուգալացի «Լիվե...
Երեխան մոլորվել է, փորձել՝ գտնել հարազատներին․ ՆԳՆ-ը՝ հանգստյան գոտուց կորած երեխայի դեպքի մասին
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյքբուքյան էջում որոշ մանրամասներ է հայտնել Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխայի...